Արտաքին 2 տարի առաջ - 13:15 16-10-2023

1 մլն մարդ հեռացել է Գազայի հատվածից, զոհերի թիվը հասել է 2 750-ի. ՄԱԿ գործակալություն

ՄԱԿ պաղեստինցի փախստականներին օգնության ցուցաբերման և աշխատանքների կազմակերպման գործակալությունը հրապարակել է զեկույց Գազայի հատվածի և Արևմտյան ափի իրավիճակի մասին, որտեղ նշվել է, որ «Գազայի հատվածում պարկերը չեն բավականացնում դիակների համար»։

Հինգերորդ օրն անընդմեջ չկա էլեկտրականություն, չկա ջրամատակարարում, չի գործում կոյուղին, հատվածը կոլապսի եզրին է։ Գազայի բնակիչները պարենի և մաքուր ջրի հասանելիություն չունեն։

Ավելի քան մեկ մլն մարդ՝ Գազայի հատվածի բնակչության մոտ կեսը, ստիպված է եղել հեռանալ։ 600 000 ներքին տեղահանվածներ գտնվում են Խան Յունիսում և Ռաֆահում։ Նրանցից 400 000-ը գործակալության հաստատություններում է։

Սպանվածների թիվն ավելանում է։ Գազայի հատվածում պարկերը չեն բավականացնում դիակների համար։

Գործակալությունը տեղեկացրել է, որ իր 14 աշխատակիցներ սպանվել են, «նրանց թիվը, հավանաբար, ավելի մեծ է», կան 23 հաստատված տեղեկություններ այն մասին, որ գործակալության օբյեկտները տուժել են իսրայելական ավիահարվածներից»։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհված պաղեստինցիների թիվը Գազայի հատվածում հասել է 2 750-ի։ 9 700 վիրավոր կա հոկտեմբերի 7-ից ի վեր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը