Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են,որ վիրավորը Արցախի Հանրապետության քաղաքացի, Լոռու մարզում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Վլադմիրի Մ.-ն:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմանններում, Գուգարք բնակավայրի բնակարաններից մեկում է գտնվում ենթադրյալ կասկածյալը, ում հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, և ոստիկաններն ու պարեկները նրան, ով Արցախի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Արթուր Մ.-ն է, հայտնաբերում են և նշված արարքը կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով տեղափոխում են Ոստիկանության Գուգարքի բաժին:
Կարճ ժամանակ անց Արթուր Մ.-ն խոստովանում է, որ ինքն է դանակահարել և տաբատի գրպանում հայտնաբերվում է հանցագործության գործիք դանակը:
Նա ոստիկաններին հայտնում է նաև, որ այդ դանակով է հարվածել, սակայն չի հիշում քանի անգամ:
Գ. Շամշյանի տեղեկություններով Վլադմիրր և Արթուր Մ.-երը հարազատ եղբայրներ են:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։