Ներքին 6 ամիս առաջ - 09:18 14-10-2023

ԱԺ 107 պատգամավորներից ոչ մեկը չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ոչ մի փորձ․ Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղարզարյան գրում է․

«Նիկոլ Փաշինյանին անվստահություն չհայտնելու հետևանքները

Ազգային ժողովի պատգամավորները Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու սահմանադրական իրավունք ունեն 2022 թվականի օգոստոսի 2-ից։ Եթե նրանք այդ ժամկետում օգտվեին իրենց իրավունքից, նախաձեռնեին նման գործընթաց և ջանքեր գործադրեին այն իրագործելու համար, ապա հնարավոր էր խափանել օգոստոսի 31-ի Բրյուսելի հանդիպումը, սեպտեմբերի 13-ի և 14-ի պատերազմը և վստահաբար կանխել հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումն ու չարաբաստիկ հայտարարությունը, որով Արցախը հանձնվեց թշնամուն։

Եթե անգամ նման նախաձեռնությունը չհաջողվեր, ապա Ազգային ժողովի պատգամավորները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նոր իրավունք կստանային 2023 թվականի փետրվարի սկզբին։ Եթե այդ ժամանակ հաջողվեր պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին, ապա, մեծ հավանականությամբ, կկանխվեր ադրբեջանական հսկիչ անցակետի տեղադրումը Հակարի կամրջի մոտ (2023 թվականի ապրիլի 23) և չէր շրջանառվի Հայաստանի տարածքից «անկկավներ» թշնամուն հանձնելու Փաշինյանի դավաճանական և ապօրինի թեզերը (2023 թվականի մայիս)։ Եթե 2023 թվականի փետրվարին նրան անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվելր, ապա Ազգային ժողովը վարչապետին անվստահություն հայտնելու նոր իրավունք կստանան 2023 թվականի օգոստոսին։ Եթե այդ ժամանակ անվստահություն հայտնվեր Նիկոլ Փաշինյանին, ապա մեծ հավանականությամբ տեղի չէին ունենա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիան Արցախի նկատմամբ, Արցախի ամբողջական հայաթափումն ու կործանումը։

Փաստ է այն, որ Ազգային ժողովի 107 պատգամավորներից և ոչ մեկը այդ ողջ ժամանակահատվածում չի նախաձեռնել վարչապետին պաշտոնից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու և ոչ մի փորձ, չի ներդրել այդ ուղղությամբ և ոչ մի ջանք` փաստացի վստահություն հայտնելով նրան։ Նման փորձ չի արվել անգամ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին և 2023 թվականի սեպտեմբերի 19-21-ը ժողովրդական մեծ ընդվզումների և ինքնաբուխ հավաքների և հասարակական պահանջի ու աջակցության ժամանակ։ Դրա փոխարեն հնչել են միայն անբովանդակ ելույթներ, ստեղծվել են ինքնահռչակ «կոմիտե»-ներ, որոնց միակ «հաջողություն»-ը Երևանի դատարկ փողոցներն են, ժողովրդական ընդվզման մասնակիցներին ոստիկանության բաժիններ աննպատակ ուղարկելը և Նիկոլ Փաշինյանի անարգել պաշտոնավարումը։

Քաղաքացիական պատասխանատվությունը մի բան է, որը վերաբերելի է քաղաքականությամբ զբաղվող բոլոր գործիչներին` լինեն նրանք իշխանական, թե ընդդիմադիր ճամբարում։

Մի բան պարզ է. Հայաստանում այլևս գոյություն չունի ո'չ իշխանություն, ո'չ ընդդիմություն։ Մեր իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստեղծվել է հանցավոր մի խումբ, որը խաբեությամբ տիրացել է մեր ժողովրդի օրինական իշխանությանը, պահում է այդ իշխանությունը բացառապես բռնությամբ և ապօրինի միջոցներով և ծառայեցնում է այն մեր թշնամիների շահերին` մեր ժողովրդի զավակների կյանքերի և մեր պետության կորստի գնով։ Դրա դեմ պայքարի միակ միջոցը ազգային ազատագրական պայքարն է»։

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի
23:50 Լուրեր եմ ստացել, որ Ծաղկավանի հատվածում ոստիկանական զորքեր են կուտակված․ հերթը Ծաղկավանի՞նն է
08:37 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. Փաստ
09:21 Հանգստի մասին մոռացեք․ բոլոր ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից
10:28 Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են
21:51 Եթե ուսապարկ չկա, ինքը հաջողության չի հասնի․ ՔՊ-ականի պատկերացումները՝ Բագրատ Սրբազանի մասին