copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:26 13-10-2023

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը Կարսի պայմանագրի ստորագրման 102-ամյակի կապակցությամբ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Կարսի պայմանագրի ստորագրման 102-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ։

«102 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, կնքվեց Կարսի տխրահռչակ պայմանագիրը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հայ ժողովրդի հավաքական իրավունքների և կամարտահայտման ամբողջական ոտնահարում։ Կարսի պայմանագրով և դրա շրջանակներում ընդունված կարգավորումներով Հայաստանից խլվեցին ոչ միայն Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, այլև Նախիջևանը, որը ինքնավար հանրապետության կարգավիճակով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ պայմանով, որ այն չի հանձնվելու մեկ այլ պետության՝ ենթադրելի է Հայաստանին։ Կարսի պայմանագրի իրավականությունը մինչ այսօր շարունակում է մնալ խնդրահարույց, քանի որ այն բխում է 1921թ․ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի դրույթներից, որոնց ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել։ Հետևաբար, ամենապարզ բնութագրմամբ կարելի է ձևակերպել, որ Հայաստանի սահմաններն ու հայության ճակատագիրը որոշվել են առանց վերջինիս օրինական ներկայացուցիչների մասնակցության, ինչն ընդունելի և օրինական չէ միջազգային իրավունքի տեսակետից։

Կարսի պայմանագիրը, բացի տարածքային հսկայական կորուստներից, ունեցավ նաև խիստ բացասական հետևանքներ երկարաժամկետ հեռանկարում։ Պատմական հայկական տարածքի՝ Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին հանգեցրեց ոչ միայն այս տարածքի սիստեմատիկ և վերջնական հայաթափմանը, այլև հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը ամենաբիրտ կերպով։ Սա համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ Ադրբեջանի համակարգային մոտեցման ամենավառ ցուցիչն է։ Ցավոք, պատմությունը լռեցվում է, երբ արթնանում է շահը։ Պատմական ցավալի փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հայկականության ցանկացած դրսևորում անխուսափելիորեն ենթարկվում է ոչնչացման և խեղման։ Այսօր նախիջևանացման վտանգի տակ է Լեռնային Ղարաբաղի ողջ հայկական մշակութային միջավայրը։

Ուստի «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայության անխտիր բոլոր կորսված իրավունքների իրացումն ապահովելու ուղղությամբ: Մենք պահանջում ենք նաև հետամուտ լինել 1988-1992թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնությամբ տեղահանված հայերի խնդիրներին՝ վերադարձի իրավունքից մինչև փոխհատուցում, որովհետև միայն արդարության անվիճահարույց վերականգումը կարող է երաշխիք լինել համաշխարհային կայուն և խաղաղ զարգացման համար»։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում