Ուղիղ եթեր
Սեղմ ժամկետներում գործուն քայլեր ձեռնարկել Արցախի իրավապահ համակարգում աշխատողների իրավունքների իրացման համար
copy image url

Սեղմ ժամկետներում գործուն քայլեր ձեռնարկել Արցախի իրավապահ համակարգում աշխատողների իրավունքների իրացման համար

Ներքին 1 տարի առաջ - 12:30 13-10-2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում մեծ թիվ են կազմում իրավապահ համակարգում, ուժային կառույցներում, ինչպես նաև դատական ատյաններում աշխատող արհեստավարժ և պարկեշտ մասնագետները։ Տարիներ ի վեր անվտանգային անասելի սպառնալիքների ներքո իրենց մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարած, օրենքին և արդարադատությանը ծառայած նվիրյալները այսօր դարձել են վտարանդի և, առավել քան երբևէ, կարիք ունեն համարժեք գնահատման և սրտացավ աջակցության։

«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունը կոչ է անում իրավասու անձանց և մարմիններին գործուն քայլեր ձեռնարկել պետությանը նկատելի ծառայություններ մատուցած այս մասնագետների սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման, ըստ անհրաժեշտության՝ նաև աշխատանքային գործունեությունը Հայաստանում ապահովելու համար։

Ընդ որում՝ լուծումները պետք է լինեն հնարավորինս սեղմ ժամկետներում և կրեն համակարգային բնույթ։

Առաջարկում ենք Արցախի պետական մարմինները ներկայացնող ղեկավար անձնակազմի հետ հանգամանորեն քննարկել և կնքել համապատասխան հուշագրեր և դրանց շրջանակում կառուցել իրատեսական փոխհարաբերություններ, ներառելով՝ կարգավիճակի, սոցիալական և նյութական ապահովվածության հարցերի համալիր լուծումները։ Մեր մասնագիտական թիմը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել և պատկան մարմինների հետ համալիր քննարկել Արցախից բռնի տեղահանված մեր գործընկերների կարգավիճակի հարցերը լուծելու առնչությամբ։

Առաջարկներից մի քանիսը՝ ստորև

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավունքի անալոգիայի հիմքով Արցախի դատավորները պարտադիր ընդգրկվում են ռեզերվ և կատարվում է ոչ միայն աշխատավարձի ու հավելավճարի վճարում, այլև պահպանվում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը, մինչև 65 տարին լրանալը: Ընդ որում, հաշվի առնելով ստեղծված ծանր սթրեսային անցումային վիճակը, ծայրահեղ անհրաժեշտության հիմքով առաջիկա գոնե 6 ամիսը որևէ նոր թափուր պաշտոնում չեն առաջարկում։ Այս առաջարկությունը չի ենթադրում որևէ սահմանադրական փոփոխության խնդիր:

Օրենսդրությամբ հնարավորինս սեղմ ժամկետում կատարվում են համապատասխան փոփոխություններ և առնվազն 10 տարվա ստաժ ունեցող Արցախի դատավորները և դատախազներն իրենց դիմումի համաձայն, անցնում են կենսաթոշակի:

Մինչև իրավական կարգավորումների և այլ ընթացակարգերի ավարտը, բոլոր դատավորներին, դատախազներին և աշխատակազմին տրվում է ամենամսյա ֆինանսական օգնություն՝ համապատասխան աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով: Վճարումները դադարեցվում են աշխատանքի անցնելու պահից:

Մեր ընկերությունը մշակել է նաև բազում այլ առաջարկություններ, որոնք վերջնական տեսքի կբերվեն և պատրաստ կլինեն հրապարակման՝ Արցախի մեր գործընկերների հետ համապատասխան քննարկումների արդյունքներով:

Միաժամանակ «Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունում պատրաստվում ենք Արցախի իրավաբանների (փաստաբանների) համար նախաձեռնել իրավաբանի մասնագիտությամբ ինտեգրվելու համապատասխան ծրագիր, այդ թվում՝ հեռավար կարգով: Արցախցի մեր գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխանելու համար կմասնակցեն ինչպես մեր ընկերության, այնպես էլ հրավիրյալ բարձրակարգ և գործնական աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետները։ Նախատեսում ենք նաև կազմակերպել մեր ՓԲԸ-ի ֆրայչեյզինգի տրամադրում, այսինքն՝ որոշ մարզերում կվարձակալենք տարածք, կտրամադրենք գույք և տեխնիկական միջոցներ (այդ թվում համակարգիչ), հնարավորություն ստեղծելով օգտվելու մեր ընկերության գործընկերների ընթացիկ խորհրդատվությունից և այլն։ Ցանկացող իրավաբանները մարզերում կկարողանան մեր կազմակերպության անվան տակ իրականացնել փաստաբանական գործունեություն՝ հոնարարը իրենց պահելու պայմանով։

Ակնկալում ենք պատկան մարմինների և Արցախի մեր գործընկերների արձագանքները:
«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերություն
«Երդվյալ ատենակալներ» ժողովրդավարության աջակցության ՀԿ

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ