Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:28 13-10-2023

Վարանդայում կրկին ականի պայթյուն է տեղի ունեցել

Այսօր վաղ առավոտյան Արցախի Վարանդայի (Ֆիզուլի-խմբ) շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել։

Հաղորդագրության համաձայն, պայթյունից տուժածները գտնվել են տարբեր մեքենաներում։

Հիշեցնենք, որ Վարանդայի շրջանը անցնել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին։

Ադրբեջանի իշխանությունները շրջանի վերաբնակեցումը սկսել են այս տարվա օգոստոսից։ Այսօր հաղորդվել է, որ ևս 22 ընտանիք՝ 62 հոգի բնակություն է հաստատել Վարանդայում, որտեղ ընդհանուր առմամբ մշտական բնակություն հաստատծների թիվը 811 է՝ 230 ընտանիք։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին