Արտաքին 2 տարի առաջ - 16:58 12-10-2023

Նեթանյահուն նշում է՝ ՀԱՄԱՍ-ին աջակցողները պետք է պատժվեն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին և ամերիկացի ժողովրդին «Համասի բարբարոսների դեմ պատերազմում Իսրայելին ցուցաբերած անհավանական աջակցության համար»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում Նեթանյազուն նշել է, որ այս այցը «Իսրայելին միանշանակ աջակցության ևս մեկ օրինակ է»։

«Համասը ցույց է տվել, որ ինքը քաղաքակրթության թշնամի է: Բացօթյա երաժշտական ​​փառատոնի ժամանակ երիտասարդների սպանություն, ամբողջ ընտանիքների սպանություն, ծնողների սպանություն երեխաների աչքի առաջ և երեխաների սպանություն ծնողների աչքի առաջ։ Մարդկանց ողջ-ողջ այրելը. Գլխատումներ…»,- նշել է նա։

«Նախագահ Բայդենը միանգամայն ճիշտ էր, որ սա զուտ չարիք էր անվանել։ ՀԱՄԱՍ-ը «Իսլամական պետություն» է, և ինչպես «Իսլամական պետությունը» պարտվեց, այնպես էլ Համասը պետք է պարտվի: Եվ Համասի հետ պետք է վերաբերվել այնպես, ինչպես ԴԱԻՇ-ին են վերաբերվել: Նրանց պետք է վտարել ազգերի համայնքից։ Ոչ մի առաջնորդ չպետք է օպաշտպանի նրանց: Ոչ մի երկիր չպետք է նրանց ապաստան տա։ Իսկ դա անողները պետք է պատժվեն»,- ասել է նա։

Նեթանյահուն խոսքով, ինքը «չի կասկածում, որ քաղաքակրթության ուժերը հաղթելու են, և պատճառն այն է, որ մենք հասկանում ենք, թե որն է հաղթանակի առաջին նախապայմանը։ Դա այն է, ինչ դուք հենց նոր ասացիք մեր հանդիպմանը՝ բարոյական հստակություն»: «Սա ժամանակ է, հատուկ ժամանակ, երբ մենք բոլորս պետք է համախմբվենք չարի դեմ։ Թոնի, դու ստանձնել ես այդ դիրքը, Ամերիկան ստանձնել է այդ դիրքորոշումը»,- ասել է նա։

«Շնորհակալ եմ, Ամերիկա, որ այսօր, վաղը և միշտ Իսրայելի կողքին եք»,- եզրափակել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի