Արտաքին 2 տարի առաջ - 17:18 12-10-2023

Վանի նահանգում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Վան նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի Աղետների կառավարման վարչության փոխանցմամբ՝ ցնցումներ են գրանցվել Տուշպայի շրջանում՝ Վանա լճի մոտ, իսկ երկրաշարժի աղբյուրը էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների առկայության, կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից