copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:07 12-10-2023

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին:

Քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: