Քանի՞ արցախցի է ստացել 100․000-ական դրամ աջակցությունը
copy image url

Քանի՞ արցախցի է ստացել 100․000-ական դրամ աջակցությունը

Ներքին 1 տարի առաջ - 16:15 10-10-2023
Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Oragir.News-ը փորձեց ճշտել, թե քանի՞ հոգի է արդեն ստացել աջակցություն, պատասխանեցին, որ Արցախից բռնի տեղահանված շուրջ 52․600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100․000 դրամ միանվագ աջակցությունը։ 25․963 անչափահաս անձանցից 17․139-ի վերաբերյալ այս պահի դրությամբ կան մուտքագրված դիմումներ․ գործընթացը շարունակվում է։

Նշեցին, որ վճարումն իրականացվում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված անձանց վերաբերյալ առկա տվյալների հիման վրա՝ Կենտրոնական բանկի կողմից Միասնական սոցիալական ծառայությանը փոխանցվող քարտային հաշիվներին փոխանցելու միջոցով, գումարը վճարվում է վճարային քարտերին փոխանցելու միջոցով՝ բացառությամբ 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր չունեն վճարային քարտեր, աջակցությունը կարող են ստանալ առձեռն՝ մոտենալով Հայփոստ կամ փոստատարի միջոցով։ Տեղահանված այն անձինք, ովքեր մինչև 18 տարեկան երեխաների համար դեռևս առցանց դիմում չեն ներկայացրել, պետք է մուտք գործեն https://dimum.ssa.am հարթակ, ընտրեն «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմեն «Դիմումի մուտքագրում» կոճակը, լրացնեն էլեկտրոնային հասցե և սեղմեն «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի դիմումատուի էլեկտրոնային հասեցին, որը վերջինս կարող է լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը, լրացնեն երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները (բացված էջում) և սեղմել «հաստատել» կոճակը, գրանցեն երեխաների տվյալները՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։ Փաստաթղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը։

Ամենից շատ դիտված