Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 23:30 09-10-2023

Միութենական պետության մասին երազող հայերը թող գնան Ռուսաստանում երազեն․ հարցում

Վերջին շրջանում տեղի ունեցած ցավալի իրադարձություններից հետո քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ Հայաստանը կարող է անդամկցել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Oragir.News-ը Ադրբեջանն առաջիկայում հարձակվելու է Հայաստանի վրա, իսկ Ռուսաստանը, առանց հայկական կողմի խնդրանքի, զորք է մտցնելու Հայաստան, ինչից հետո ՀՀ-ն ստիպված է լինելու միանալ միութենական պետությանը։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչպես են վերաբերվում Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու մտքին։ Քաղաքացիների մեծամասնությունը հարցին պատասխանեցին՝ ասելով, որ դա լավ միտք չէ, քանի որ այդպես Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը։

«70 տարի կթեցին կերան, հիմա էլ են ուզու՞մ։ Մեր լավ գործարար, գիտնական հայերը աշխատել են իրենց համար, այսօր էլ կանգնել ենք ջարդած տաշտակի դիմաց։ Ուղում ենք հիմա էլ շարունակե՞լ, չի կարելի»,- ասաց հարցվածներից մեկը։

Մի տղամարդ էլ մեր հարցին պատասխանեց, որ միութենական պետություն ստեղծելը նույնն է, ինչ մտնել Ռուսաստանի կազմի մեջ։

«Միշտ երզել ենք սեփական պետականություն ունենալու մասին, ապրենք ինքնիշխան երկրում։ Ոնց կարելի է միութենական երկրի մասին անգամ մտածել, ես չեմ պատկերացնում դրա տրամաբանությունը, եթե կան հայեր, որ դա իրենց երազնաքն է, թող երազեն Ռուսաստանում։

Մանրամանսերը՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը