Ներքին 3 տարի առաջ - 16:30 09-10-2023

Փաստահավաք խումբ է ձևավորվում․ արցախցիների փոխհատուցման գործընթացի ճակատագիրն անհայտ է

Թշնամի Ադրբեջանի կողմից Արցախի վրա վերջին հարձակման հետևանքով 100․000-ից ավելի քաղաքացիներ բռնի տեղահանվել են։

Հայրենիքի կորստից բացի մարդիկ Արցախում են թողել իրենց ունեցվածքը՝ տներ, բնակարաններ, հողատարածքներ և այլն։

Թեպետ ՀՀ կառավարությունը ժամանակավոր ապաստարաններով է ապահովել բռնի տեղահանվածներին և ֆինանսական օգնություն է տրամադրել նրանց, այնուամենայնիվ հարց է առաջանում՝ արդյոք բռնի տեղահանվածների նյութական վնասը հաշվարկվելո՞ւ է, թե՞ ոչ, փախհատուցում ստանալո՞ւ են նրաք, թե՞ ոչ։

Այս հարցերի պատասխանը ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի հետ, վերջինս պատասխանեց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում․
«Այդ ամենը հաշվարկվելու է, այս պահին զուտ մեխանիզմն է քննարկվում, թե ինչպես պետք է փաստահավաք աշխատանք իրականացվի»։

Ճշտող հարցին՝ ի՞նչ է ենթադրում փաստահավաք աշխատանքը։ Ենթադրենք հաստատվում է, որ անձը 100․000 դոլարանոց գույք է կորցրել, փոխհատուցում լինելո՞ւ է, ինչպե՞ս, Գոռ Ծառուկյանը պատասխանեց․
«Այս պահին զուտ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում, պետք է հասկանալ՝ ով է ներգրավվում, ինչ ժամկետների մասին է խոսքը , իսկ թե հետո ինչ ճակատագիր կունենա, չեմ կարող ասել»։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է