Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 13:16 09-10-2023

«Գոյ»-ը շարունակում է պայքարել․ ի՞նչ ներկայացումներ են բեմադրվում թատրոններում

Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով մի շարք թատրոններ հետաձգել էին ներկայացումները, և օրեր առաջ վերսկսել են։ Իհարկե, կախված թատրոնի ուղղվածությունից, ժանրային առանձնահատկությունից, փորձեցինք տեսնել, թե ի՞նչ ներկայացումներ են բեմադրվում, ո՞ր թեմաներն են արդիական։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն օրինակ բեմադրել է «Կոտորածն անմեղաց» ներկայացումը։ Այն դրամա է՝ 2 մասից, որտեղ քննարկվում է, թե ի՞նչ է սպասում մարդկությանը, երբ ժամանակը թելադրում է հանուն անձի փրկության հրաժարվել հոգուց և խղճից։ Պետության հրամանով Արչիի պանդոկը վերածվում է դատարանի, և ակամայից բոլորը դառնում են վկաներ՝ անմեղ մարդկանց կոտորածի:

Հաջորդը «Գոյ» թատրոնն է, որի հիմնադիրները սկզբից իրենց տեսել են որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, Խորենացու վկայաբերած «երգ ցցոց ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա: Թատրոնում 2020 թվականից ի վեր ներկայացվում է Գարեգին Նժդեհ «Իրական առասպել»-ը։ Արցախցիների համար, ի դեպ, ներկայացումներն անվճար են։ Այս օրերին թատրոնում բեմադրվում են նաև հետևյալ նեևկայացումները՝ «Անասնաֆերմա», «Դեպի վերջ», «Հավերժի ճամփորդը»։

Հիշեցնենք, որ 2023թ. մայիսի 11-ին Կառավարությունը որոշեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Բայց «Գոյ»-ի ամեմամեծ խնդիրը մնում է «սեփական տանիք» ունենալը: Հյուրի կարգավիճակը, ինչպես կանխատեսվում էր, խոչընդոտ հանդիսացավ թատրոնի գործունեության համար: «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ կարծում է՝ թատրոնները միացնելու պատաճառը եղել է «Գարեգին Նժդեհ» ներկայացումը։
«Բազմիցս ասել եմ, որ ինձ թվում է՝ հենց դա է պատճառը, թեև ես գիտեմ, որ կա նաև այլ պատճառ՝ կոնկրետ ինձ հետ կապված։ Չգիտեմ, դուք ԿԳՄՍ նախարարի կարծիքը գիտե՞ք Գարեգին Նժդեհի մասին։ Մենք այդ հարցերին փորձում ենք պատասխանել ներկայացմամբ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնը կառավարության որոշումը բողոքարկել է Վարչական դատարանում և դատի հերթական օրը հոկտեմբերի 19-ին է։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում «…և նորից գարուն» Օ. Հենրի ներկայացումն է բերմադրվել, ինչպես նաև Վիլյամ Սարոյան ի «Թրեյսիի վագրը» , Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի»-ն և այլն։ Արցախահայերի համար բոլոր ներկայացումների մուտքն ազատ է։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի