Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է՝ Գազայի հատվածի հետ սահմանային վեց շրջաններում ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները։
Հագարին հայտնել է, որ մարտերը շարունակվում են Բերիում, Քֆար Ազում, Նիրիմում և Ալումիմում։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի որոշ զինյալներ գտնվում են Իսրայելում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, իսկ մյուսները հատել են սահմանը վերջին երկու օրվա ընթացքում։
Նա նաև նշել է, որ գիշերը մոտ 70 զինյալներ մտել են Բեերի, նրանցից շատերը զոհվել են Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի հետ մարտերում, իսկ մյուսները դեռ թաքնվել են կիբուցի տներում:
Հագարին գնահատում է, որ մինչ օրս Իսրայելի պաշտպանության բանակը 425 պաղեստինցի մարտիկի է սպանել Գազայի հատվածում և եւս հարյուրը Իսրայելի ներսում:
Նա նաև ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հավաքագրում է հարյուր հազարավոր պահեստայինների:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշում է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում 1148 թիրախների