Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:11 07-10-2023

Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել

Մոսկվան լուրջ անհանգստություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս առնչությամբ հաստատում ենք մեր սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշումը այն մասին, որ հակամարտությունը, որն ընթանում է արդեն 75 տարի, չունի ուժային լուծում եւ կարող է կարգավորվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բանակցային գործընթացի կարգավորմամբ՝ հայտնի միջազգային-իրավական հիմքի վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններում՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որը Իսրայելի հետ կապրի խաղաղության եւ անվտանգության պայմաններում։ Ներկայիս մասշտաբային էսկալացիան գնահատում ենք որպես բռնության փակ շրջանակի հերթական չափազանց վտանգավոր դրսեւորում, որը ՄԱԿ եւ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը հետևողականորեն չկատարելու եւ Արեւմուտքի կողմից միջազգային դիտորդների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) մերձավորարեւելյան «քառյակի» աշխատանքն արգելափակելու ուղիղ հետեւանքն է։

Ռուսաստանը պաղեստինյան եւ իսրայելական կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հրաժարվել բռնությունից, զսպվածություն ցուցաբերել եւ միջազգային աջակցությամբ բանակցային գործընթաց սկսել՝ ուղղված համապարփակ, ամուր եւ այդքան երկար սպասված խաղաղությանը Մերձավոր Արեւելքում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան