Ներքին 2 տարի առաջ - 17:30 07-10-2023

Արցախն ինձ համար հայրենիք է, իսկ հայրենիքիս համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել․ Աղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երեկ հայտարարել էր, որ իր համար անհասկանելի է, թե ինչու ենք մենք ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը։

Oragir.News-ն այսօր ՔՊ ական պատգամավորից հետաքրքրվեց, թե այս հայտարարությունից մեկ օր անց արդյո՞ք հասկացել է այդ հարցի պատասխանը, թե ոչ։

«Ես ասել եմ հետևյալը, եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 91 թվականի Ալմաթայի հռչակագրի հիմքի վրա, նշանակում է, որ մենք ճանաչում ենք Արցախն Ադրբեջանի կազմի մեջ։ Ես չեմ ասում հայրենիքի կորուստը ցավ չէ»,- ասաց Աղազարյանը։

Հարցին՝ Արցախը իր հայրենիքը համարո՞ւմ է, թե ոչ, պատգամավորը պատասխանեց․

«Այո Արցախն ինձ համար հայրենիք է»։

Ճշտող հարցին՝ մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են նաև Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները՝ Տիգրանաշենը, Տավուշի գյուղերը։ Գրանադայում նա հռչակագիր ստորագրեց, որով վերահաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում վերը նշված հայտարարությանը, սա նշանակում է, որ Փաշինյանը արդեն իսկ հանձնե՞ց անկլավները, Աղազարյանը պատասխանեց․

«Անկլավների հարցը սիմետրիկ հարց է, մոտավորապես ինչքան տարածք կա մեզ մոտ, այնքան տարածք էլ կա Ադրբեջանի մոտ։ Ես անձամբ գտնում եմ, որ նպատակահարմար չէ անկլավները փոխանակել։ Անկլավների հարցը կճշտվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի ժամանակ»։

Հարցին՝ եթե Արցախը համարում եք Ձեր հայրենիքը, պատրաս՞տ եք ազատագրել այն, Աղազարյանը պատասխանեց․

«Շատ բարդ հարց եք տալիս։ Ես միշտ եմ պատրաստ եղել կռվել, բայց միշտ մտածել եմ, որ որոշում կայացնողը պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունը, որովհետև ես ինքս ապրելով Երևանում, ինչ-որ իմաստով ապահով, չեմ կարող խորանալ այն ապրումների և սարսափելի իրողությունների մեջ, որը ապրել են շատ մարդիկ, որոնց ես սիրում եմ, մեծամասնությանը պաշտում եմ, որպես իմ ժողովուրդ։ Իմ համար ցավ է, որ Բակո Սահակյանն այսօր Ադրբեջանում է։ Այնպես որ Արցախն ազատագրելու վերաբերյալ հարցին դժվարանում եմ պատասխանել, դա բոլորովին այլ հարց է։ Ես իմ հայրենիքի համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել, բայց կոնկրետության մեջ պետք է շատ լուրջ մտածենք և պատասխան տանք, առավել ևս, որ ես պատգամավոր եմ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը