Ներքին 3 տարի առաջ - 23:22 05-10-2023

Վահագն Խաչատուրյանը Քենթերբերիի արքեպիսկոպոսի հետ հանդիպմանն անդրադարձել է արցախահայության խնդրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Նախևառաջ ուզում եմ ընդգծել անգլիկան և առաքելական եկեղեցիների եղբայրական հարաբերությունները և բարձր գնահատել դրանք. մեզ համար այդ հարաբերությունները շատ կարևոր են:

Առաքելական եկեղեցին իր յուրահատուկ տեղն ու դերն ունի մեր կյանքում և երկու եկեղեցիների համագործակցությունը միտված է մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Չեմ կասկածում նաև, որ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի մեր երկրների դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների զարգացման գործում»:

Արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է Հայաստան այցելելու և երկու եկեղեցիների և ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներն ու Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցեր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն արքեպիսկոպոսի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական և քրիստոնեական հազարամյա մշակութային ժառանգության պաշպանության խնդիրների վրա և շեշտել, որ միայն միջազգային հանրության, այդ թվում՝ անգլիկան եկեղեցու գործուն քայլերի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այդ հուշարձանների նկատմամբ վայրագություններից և հնարավոր իսպառ ոչնչացումից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական համագործակցության խթանման հեռանկարներին և ուղղություններին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին