copy image url
Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 17:35 05-10-2023

Ես և Փաշինյանը կենտրոնացել ենք Կովկասում անվտանգային իրավիճակի վրա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել և գրառում արել:

«Մեր առաջին հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և այնտեղի ազգերի հետ բարեկամական հարաբերություններով։ Քննարկել ենք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը», - գրել է նա։

Իսպանական Գրանադայում կարճատև շփում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև:

Նշենք, որ Գրանադայում մեկնարկելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: