Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 10:52 05-10-2023

Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը․ ՌԴ գործիչներ

ՌԴ մշակութային, գիտական և կրթական 22 գործիչներ բաց նամակ են գրել հաջակցություն գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է ադրբեջանական կողմից, երբ փորձել է Հայաստան անցնել Հակարիի կամրջով։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Բաց նամակի հեղինակները նշում են, որ Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության և հօգուտ իրավահավասար պայմաններում երկխոսության՝ նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքը անհաղթահարելի է թվացել։

«Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ միանալու իր ընտանիքին ու վերադառնալու ստեղծարար աշխատանքի՝ ի շահ մարդկության»,- նշված է բաց նամակում։

Ընդհանուր առմամբ, բաց նամակի տակ ստորագրել են 22 ռուս գործիչներ։ Նրանց թվում են ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ Մոսկվայի կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, գրողներ Եվգենի Վոդոլազկինը և Ալլա Գերբերը, գործարարներ Միխայիլ Կուսնիրովիչը և Մարկ Կուրցերը, ռեժիսորներ Պավել Լունգինը և Ալեքսանդր Սոկուրովը, Նատալյա Սոլժենիցինան, «Վերա» հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերը, պարուսույց Բորիս Էյֆմանը, Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը և այլ գործիչներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի