Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:31 04-10-2023

Պարզվում են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 3 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները

2023թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից ստացվել է հաղորդում՝ կից փաստաթղթերով, այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու տրանսպորտային միջոցներ և կան տուժածներ:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարված նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 103-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Երևան քաղաքի 56-ամյա բնակչի կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Գյումրի քաղաքի 54-ամյա բնակչի կողմից վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։ Ավտովթարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները, ինչպես նաև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա ուղևորուհին տեղում մահացել են։ Ավտոմեքենաների 8 ուղևորներ, այդ թվում՝ երկու երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն և Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Քրեական վարույթով կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, վնասվածքներ ստացած բոլոր անձինք ճանաչվել են տուժող։ Ըստ բուժհաստատությունից ստացված տեղեկանքի՝ վերջիններիս հետ դեռևս հնարավոր չէ իրականացնել քննչական գործողություններ։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ավտովթարի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում