Ուղիղ եթեր
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին․ mediahub.am
copy image url

Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին․ mediahub.am

Ներքին 1 տարի առաջ - 09:21 03-10-2023
Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին: Այդ մասին հայտնում է Կոռնիձորից աշխատող MediaHub-ի թղթակիցը։

Նշենք, որ Մելքումյանը ԱՀ նախագահի 2021թ.-ի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ։

ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 7-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Արարատ Մելքումյանն ունի գեներալ-մայոր զինվորական կոչում։