Ներքին 3 տարի առաջ - 14:37 02-10-2023

Ո՞րն է դպրոցներում դասագրքերի բացակայության և դրանց՝ գրախանութներում հայտնվելու պատճառը

Պատմաբան Վահե Անթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դպրոցներում չկան դասագրքեր, բայց նույն այդ դասագրքերն առկա են գրախանութներում։ Oragir.News-ը ԿԳՄՍ նախարարությունից փորձեց պարզել, թե ո՞րն է խնդիրը, պատասխանեցին, որ դասագրքերն արդեն հիմնականում կան դպրոցներում, իսկ գրախանութներում միշտ, բոլոր ժամանակներում դասագրքեր վաճառվել են, և որ գրախանութի գործունեության հսկողությունը նախարարության գործառույթների տիրույթում չէ:

Զրուցեցինք նաև մի քանի հրատարակչությունների հետ։ Պարզ դարձավ, որ նախարարությունը պատվիրում է դասագիրք, հրատարակչությունները այսպես ասած, դասագրքի նյութն են կազմում, որն անցնում է կամ ոչ։ Տպագրության մրցույթը կազմակերպվում է առանձին։ Դասագիրքը, որը նախարարությունը պատվիրել է դպրոցներին բաժանելու համար, այն ստեղծող հրատարակչությունը կամ անհատների խումբն իրավունք ունի կոմերցիոն նպատակով տպել, վաճառել։ Մեկը մյուսի հետ կապ չունի։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան