Ներքին 3 տարի առաջ - 17:15 01-10-2023

Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել ԼՂ` բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխելու համար

բերի 1-ի ժամը 15:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղիից բռնի տեղահանված 47 հազար 322 քաղաքացի օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից 15:00-ի դրությամբ օգտվել է 47 հազար 322 մարդ. Արագածոտնի մարզում՝ 2317, Արարատի մարզում՝ 12 հազար 395, Արմավիրի մարզում՝ 4308, Գեղարքունիքի մարզում՝ 3848, Լոռու մարզում՝ 2435, Կոտայքի մարզում՝ 11 հազար 368, Շիրակի մարզում՝ 2231, Սյունքի մազրում՝ 4175, Վայոց ձորի մարզում՝ 1923, Տավուշում՝ 2322 անձ»,- հայտնեց նա:

Սանոսյանը տեղեկացրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ժամը 15:00-ի դրությամբ տեղակայվել են Հայաստանի 10 մարզերում:

Վերջին անգամ 46 ավտոբուս է ուղարկվել Ստեփանակերտ, որոնցով Հայաստան կարող էր գալ շուրջ 2000 քաղաքացի, սակայն եկել է մոտ 1350-ը։ Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխելու համար։

«Մենք ավտոբուսների 2 մեծ խումբ ուղարկել ենք, և այն հայրենակիցները, որոնք մեքենաներ չեն ունեցել, նրանց տեղափոխումը կազմակերպել ենք։ Ընդ որում, վերջին անգամ, երբ 46 ավտոբուս ենք ուղարկել Ստեփանակերտ, այնտեղի մեր գործընկերները նշում էին, որ մինչև 1500 մարդ կա։ Մեր ուղարկած ավտոբուսներում կարող էր 2000 անձ տեղավորվել, բայց եկել է մոտ 1350-ը»,– նշեց նախարարը:

Ըստ Սանոսյանի՝ այժմ աշխատանքներ են տարվում տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա