Ներքին 2 տարի առաջ - 00:44 30-09-2023

Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահին ինքնասպանության կոչ է արել` համարելով, որ ստեղծված իրավիճակում ելքը դա է:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցել է՞ իր խմբապետին նման առաջարկ անի, երբ Նիկոլը հայտարարեց Արցախի հանձնման իր մտադրության մասին և իրագործեց:

Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում և դրա համար ամեն ինչ արեցին:

Վերջապես որպես իշխող քաղաքական ուժի առանցքային անդամ` ինքն իր հետ ինչ է պատրաստվում անել Անդրանիկ Քոչարյանը` այս 5 տարվա ընթացքում հայ ժողովրդին անվերջ պարտություններ բերելու, հազարավոր զոհեր պատճառելու և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամություն սերմանելու համար»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու