Ներքին 3 տարի առաջ - 22:11 29-09-2023

ՀՀ ֆինանսների նախարարությունում Արցախից բռնի տեղահանվածներին նվիրատվության համար բացվել է գանձապետական հաշիվ

ՀՀ ֆինանսների նախարարությունում Արցախից բռնի տեղահանվածներին նվիրատվության համար բացվել է գանձապետական հաշիվ։

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ եւ կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ եւ նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել:

Նվիրատվություններն ընդունելու եւ տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դրամային բանկային փոխանցումները կարելի է ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005002762 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետեւյալ հղումով՝ https://e-payments.am/hy/state-duties/step3/service=5425/:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել