Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:30 29-09-2023

ՀՀ իշխանությունների դիրքորոշման հետևանքով աշխարհն ընկալեց, որ Ադրբեջանը գործում է իր տարածքում

Առ այսօր հայ հասարակությունը փորձում է հասկանալ, թե աշխարհն ինչպիսի արձագանք պետք է տա Ադրբեջանի գործողություններին՝ դատապարտո՞ղ, թե՞ վարկաբեկո՞ղ, բայց առ այսօր մենք տեսել ենք, որ նման շարքային բնույթի հայտարարություններն ընդամենը դատապարտող հայտարարություններ են և գործնականում որևէ կիրառելիություն չունենում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրրեսիայի միջազգային արձագանքներին։

Կարապետյանն ընդգծեց, որ նույն իրավիճակը մենք տեսել ենք 2020 թվականի պատերազմից հետո, երբ որևէ պետություն հանձն չառավ, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի ագրեսիա իրականացնելու համար և չմեղադրեց նրան։ Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է այն իրողությամբ, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով հստակ սահմաններ։

«Հիմքերի հիմքը կարելի է վերցնել այն, որ ՀՀ գործող իշխանությունները դիրքորոշում հայտնեցին, որ ճանաչում են Ադրբեջանի Հանրապետությունը՝ հստակեցված 86․6 հազար քառակուսի կմ տարածքում, հետևաբար Արցախը մտնում էր այս 86․6 հազարի մեջ։ Հետևաբար ստացվում է, որ ինչ-որ տեղ լեգիտիմացվեցին Ադրբեջանի ռազմական գործողությունները, և աշխարհի համար ընկալումն այն եղավ, որ նրանք իրենց երկրի տարածքում հակաահաբեկչական օպերացիա կիրառեցին, աշխարհն էլ խիստ պատժիչ գործողություններ չիրականացրեց և բավարարվեց միայն հայտարարություններով»,- կարծում է նա։

Միջազգայնագետը նաև հավելեց, որ Արցախը և ողջ Հարավային Կովկասը գերտերությունների, հեգեմոն պետությունների հետաքրքրությունների ու շահերի բախման կիզակետ է։ Նրա խոսքով՝ Արցախի պետականության լուծարման հարցում բոլոր կողմերն իրենց շահերն են հետապնդում, իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից այստեղ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։