Երևան +15°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 09:48 28-09-2023

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան հայտնվել է ճամփեզրյա ձորակում․ 4 վիրավորներից մեկը 8-ամյա երեխա է

Սեպտեմբերի 28-ին` ժամը 00:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․ , ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում:

Վարորդը, ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 1957 թ․), Ն․ Գ․-ն (ծնված 2015 թ․) և Վ․ Բ․-ն (ծնված 1996 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Ամենից շատ դիտված