Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:54 26-09-2023

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը՝ հանրային ճնշման ներքո․ եվրոպական իրավապաշտպան կառույցները պահանջում են ստուգել Բլերի կապերը Բաքվի հետ

«Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի՝ հայերով բնակեցված անկլավի դեմ հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտնվել է հանրային ճնշման ներքո՝ Բաքվի հետ խոշոր էներգետիկ համաձայնագրի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու պատճառով», – օրերս գրել է Politico Europe հանդեսը, փոխանցում է «Ազատությունը»:

Պարբերականի տեղեկություններով՝ եվրոպական իրավապաշտպան կառույցները պահանջում են մանրակրկիտ ստուգման ենթարկել Բլերի կապերը Բաքվի հետ։ «Թոնի Բլերը Ալիևի հետ սերտ կապեր է հաստատել վարչապետի պաշտոնը լքելուց հետո, երբ սկսեց միլիոններ աշխատել աշխարհի տարբեր պետությունների կառավարությունների և խոշոր ընկերությունների համար որպես խորհրդատու աշխատելով», – գրում է Politico Europe-ը՝ նշելով, որ դրանց թվում էր նաև աշխարհի ամենաազդեցիկ էներգետիկ կոնցերններից մեկը՝ Ադրբեջանում ներկայացված BP-ն։ «Այս ընկերության գլխավորությամբ գործող կոնսորցիումը Բլերի ծառայություններից սկսել է օգտվել 2014 թվականին՝ Իլհամ Ալիևի կողմից փայփայվող մի ծրագիր իրականացնելով, ըստ որի, ադրբեջանական գազը պետք է Ադրբեջանից արտահանվեր Եվրոպա», -գրում է պարբերականն՝ ընդգծելով, որ մի շարք տեղեկությունների համաձայն, Հարավային Կովկասից մինչև իտալական «Ապուլիա» նավահանգիստը ձգվող «Տրանս-Ադրիատիկ» խողովակաշարի կառուցման հարցը 2018 թվականին Բլերը քննարկել է անգամ այն ժամանակ Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մատեո Սալվինիի հետ

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ