Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների սերտ համագործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:
Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին: