Ներքին 3 տարի առաջ - 18:40 23-09-2023

Պետք է ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը։

Լրագրողների հետ զրույցում Գերի Փիթերսը ասել է, որ Հակարիի կամրջի մոտ, Հայաստանի կառավարության հումանիտար բեռներն են դեռ կանգնած, որոնց առջև ադրբեջանական կողմը չի բացել Լաչինի միջանցքը։

«Շատ մտահոգիչ է տեսնել հիմա Լեռնային Ղարաբաղում կատարվողը։ Կարծում եմ՝ միջազգային իրազեկման կարիք կա, մարդիկ շատ տագնապած են, աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։

Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ տեսնելու բան չկա, անհանգստանալու կարիք չկա։ Եվ եթե դա իրականությանը համապատասխանող պնդում է, ուրեմն կարող են միջազգային դիտորդներ ներս մտնեն, որ տեղում իրավիճակին ծանոթանան»,- ասել է նա։

Նա նշեց, որ շատ մարդկանց հետ է խոսել, նրանք խիստ մտահոգված են իրենց ընտանիքների, հարազատների համար, ովքեր ամիսներ շարունակ, ինչպես ինքը նշեց, տառապանքներ են կրում այս բլոկադայի պատճառով։

«Սննդի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա, չափազանց ծանր իրավիճակ է։ Ես այս ամենը պատմելու եմ իմ գործընկերներին Ամերիկայում, որպեսզի ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ և տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում, ու որպեսզի օգնենք, որ Լեռնային Ղարաբաղի մարդիկ հարգանքի, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան, ու նրանց իրավունքները կպաշտպանվեն»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան