ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի էջում գրել է Վիկտորյա Նուլանդը։
«Շնորհակալ եմ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարին՝ Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի խնդիրների, ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղիների և մեր ընդհանուր շահերի անկեղծ քննարկման համար»,-գրել է Վիկտորյա Նուլանդը։