Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:06 22-09-2023

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հետաձգեց Մյուռոնօրհնեքը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հետաձգեց Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ մինչ այս որոշվել էր Մյուռոնօրհնեքի արարողությունը, որը կատարվում է 7 տարին մեկ, իրականացնել հոկտեմբերի 1–ին։

Մայր աթոռից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ։ Ժողովի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 1–ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։

«Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները»,– տեղեկացնում են Մայր Աթոռից։

Որոշվել է նաև հոկտեմբերի 1–ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր աթոռ սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու սփյուռքի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին կկատարվի աղոթքի հատուկ կարգ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին