Ներքին 2 տարի առաջ - 11:15 21-09-2023

Հավատում եմ քեզ, իմ իմաստուն հայ ժողովո՛ւրդ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը: Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք: Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային և հավատով լցված գնանք առաջ, պահենք, ամրացնենք մեր պետականությունը, մեր անկախությունը, անվտանգությունն ու մեր երեխաներին վերջապես ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք:

Ես վստահ եմ, այո՛, վստահ եմ, որ կկարողանանք ինչպես բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասնական ենք՝ կարող ենք անել անհավանականը, այժմ նույնպես մենք կհաջողենք: Մեր հավատով դեպի մեր ուժերը, մեր սկզբունքայնությամբ, մեր միասնականությամբ, մեր սիրով դեպի Հայաստանի Հանրապետություն մենք սա էլ կանցնենք:

Սարսափելի հարվածների միջով ենք անցնում վերջին տարիներին, և մեր ժողովուրդը և պետականությունը կանգուն պահում: Վճարում անմարդկային բարձր գին, ամեն օր մենք միասին նորից ու նորից գնում առաջ, միասին պայքարում մեր երկրի և մեր ժողովրդի համար, մեր ապագայի համար: Արդյո՞ք այն ամենը, ինչ մենք տեսանք այս տարիներին ու այն, ինչ վերապրում ենք հիմա, չի հուշում մեզ՝ բոլորիս, որ մենք՝ մեզանից յուրաքանչյուրը և բոլորս միասին, առաքելություն ունենք և սա պատահականություն չէ: Այո՛, այս ամենը պատահական չէ և չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է:

Մենք պետք է միասին, ի հեճուկս բոլոր արհավիրքների, շարունակենք մեր առաքելությունը, այն է՝ ապագա կերտենք մեր հավերժ ժողովրդի, մեր պետության և պետականության համար. ես դա տեսնում եմ, ես դա գիտեմ, ես դրան հավատում եմ:

Ուստի այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձին, պետք է լինենք պինդ, գիտակից և միասնական, հավատանք հայ մարդուն, հայ մարդու իմաստությանը, հավատանք մեզ և մեր ուժերին: Վճռական և վստահ միասին գնանք առաջ, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության և մեր երեխաների, հանուն մեր անկախության և ինքնիշխանության ամրացման:

Շնորհավոր անկախությանդ օրը, մեր հավերժակա՛ն Հայաստան:

Փառք մեր նահատակներին, որոնք ընկան, որ մենք ապրենք:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով և հավատում եմ քեզ, իմ իմաստուն Հայ ժողովո՛ւրդ»,- ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում