Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:51 20-09-2023

Փնտրվում է Շուշին հետ բերող Սասուն Միքայելյանը

Թշնամի Ադրբեջանը երկվանից հարձակվել է Արցախի հանրապետության վրա, կիրառելով նաև հրետանային միջոցներ։
Բազմաթիվ գյուղեր անցել են թշնամու վերահսկողության տակ, կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։

Այս ամենը սակայն, կարծես չի հետաքրքրում ԵԿՄ վարչությանը, ի դեմս՝ Սասուն Միքայելյանի։ 24 ժամից ավելի է անդրբեջանական զինված ուժերը ցեղասպան գործողություն են իրականացնում, փոխարենը ԵԿՄ-ն թեկուզ ձևական մի գրառում չի կատարել իրավիճակով պայմանավորված։
Oragir.News-ն այսօր եղել է ԵԿՄ շենքում, փորձել հարցազրույց վերցնել Սսուն Միքայելյանից, սակայն, հսկիչ անձնագրային կետի աշխատակիցը թույլ չտվեց մուտք գործել ԵԿՄ շենքի տարածք, ասելով, որ Միքայելյանը տեղում չէ։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ ԵԿՄ-ում համար 1 է տրված․
«Սասուն Միքայելյանը ԵԿՄ շենքում գիշերն է եղել։ Ուշ ժամի դուրս է եկել և մինչ այս պահը չի վերադարձել։ Ամեն դեպքում Միքայելյանը դիրքերում չէ, Երևանի բաժանմունքներով է շրջում»։

44-օրյա պատերազմից հետո մշտապես Շուշին, Հադրութը և օկուպացված մյուս հայկական տարածքները ազատագրելու հայտարարություններով հանդես եկած Սսուն Միքայելյանը, ըստ երևույթին տեղյակ չէ, որ այլ տարածքներ էլ են օկուպացվել այդ թվում՝ Ամարասը։

Մինչ այս պահը ԵԿՄ-ն որևէ հայտարարություն չի տարածել, Սասուն Միքայելյանը ուղերձով հանդես չի եկել։ Այնպես որ փնտրվում է Շիշուին հետ բերող Սասուն Միքայելյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան