Ներքին 2 տարի առաջ - 01:50 20-09-2023

Հայաստանի ձեռքին բացի դիվանագիտական գործիքակազմից որևէ այլ բան չկա․ Մարուքյան

Եթե լիներ միջազգային կոնսենսուս լիներ կանգնեցնելու Ադրբեջանին, ապա Ադրբեջանը այս օպերացիան չէր էլ սկսի: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Միջազգային հանրության որեւէ դերակատար, ովքեր ներգրավված են եղել խաղաղության բանակցություններում, ովքեր ներգարվված են եղել ամբողջ պրոցեսի ընթացքում, չի կարող խուսափել իր բաժին պատասխանատվությունից: Այն ինչ այսօր տեղի է ունենում, ոչ միայն ՌԴ պաստախանատվությամբ է տեղի ունենում, բայց նաեւ արեւմտյան բոլոր մեր գործընկերները պատասխանատու են եւ այս գործընթացի փայատերերն են, եթե չկանգնաեցնեն, որովհետեւ այն ինչ տեղի է ունենում, մենք բազմիցս տեղեկացրել ենք եւ ներկայացրել ենք, եւ այդ ամենը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ»,- ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, Մարուքյանն ասաց, որ այդ պահանջը չի վերացվել եւ վերջին շրջանում շատ անգամներ բարձրացվում է Թուրքիայի կողմից:
«Զանգեզուրի միջանցքի մասին քննարկումները արհեստական են մտցվել շրջանառության մեջ եւ այդ քննարկումները որեւէ կերպ չեն կարող առաջ մղվել որպես լեգիտիմ պահանջ, որովհետեւ նման պարտավորություն Հայաստանը չի ստանձնել: Հայաստանը հանձնառություն է վերցրել ճանապարհների ապաշրջափակման առումով»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառի և սահմանափակվի միայն հայտարարություններով, ապա կարող ենք ասել, որ Արևմուտքը ևս իրականության մեջ ոչ մի քայլ չի ձեռնարկում:

«Այս պահի դրությամբ Հայաստանի ձեռքին բացի դիվանագիտական գործիքակազմից որևէ այլ բան չկա»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն