Ներքին 2 տարի առաջ - 16:59 18-09-2023

Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած սննդամթերք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ոչնչացվել է ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ, հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ, սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։

Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝ 5 կգ ձկան ձողիկներ, 4,4 կգ հալած բուսաճարպային խառնուրդ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը