Ներքին 2 տարի առաջ - 22:45 16-09-2023

Գաղտնի քվեարկությո՞ւն․․․ չէ, չենք լսել նման բան․ «Հայաքվե» դիտորդական առաքելության արձանագրած խախտումները

Արսեն Բաբայան այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «ՀայաՔվե» դիտորդական առաքելության կազմում է։

Բաբայանն այնուհետև սկսել է լուսանկար է հրապարակել իր էջում՝ կից նշելով, թե ինչ խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում։

«Հայաքվե» դիտորդական առաքելության՝ ընտրատեղամասերի՝ տեսախցիկներով ուղիղ հեռարձակման և տեղամասերով շրջիկ խմբերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված (և չշտկված) խախտումներ․

Ամփոփելով
«Հայաքվե» դիտորդական առաքելության՝ ընտրատեղամասերի՝ տեսախցիկներով ուղիղ հեռարձակման և տեղամասերով շրջիկ խմբերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված (և չշտկված) խախտումներ․
- 1/9 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գտնվում են տեսախցիկից բավականին հեռու և տեսանելի չեն։
- 1/10 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերից մեկը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 1/19 տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են պատուհանների դիմաց։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։ Խախտման արձանագրումից հետո փակվել է պատուհանների ընդամենը կեսը։
- 1/20 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 1/23 տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են պատուհանների դիմաց։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
- 2/3 տեղամասում քվեարկության խցիկների հետնամասն ամբողջությամբ բաց է։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
- 2/7 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/11 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/21 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/30 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/45 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/47 տեղամասում քվեարկության խցիկի անմիջապես կողքին առկա է դուռ։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
- 2/48 տեղամասում գրանցման գործընթացն ամբողջությամբ դուրս է մնացել հեռարձակման տեսագրությունից։ Չեն երևում քվեատուփը և գրանցման էլեկտրոնային որևէ սարք։
- 4/1 տեղամասում ամբողջ ընտրական տեղամասը տեսախցիկից շատ հեռու է, և հնարավոր չէ ոչինչ տեսնել։
- 4/3 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/7 տեղամասում ժամը 19։36-ի դրությամբ հեռարձակումն անջատված է։
- 4/8 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/11 տեղամասում տեսախցիկը տեղադրված է այնպիսի դիրքում, որ ամբողջ գործընթացը գրեթե չի երևում։
- 4/18 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/20 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/21 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/22 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 6/50 տեղամասում տեսախցիկի դիտարկման տիրույթում են քվեախցիկները՝ ներսի կողմից, խախտված է գաղտնի քվեարկության իրավունքը։
- 7/3 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերից մեկը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։ Սարքի երևալու դեպքում կխախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
- 7/5 տեղամասում երևում է գրանցման էլեկտրոնային սարքերի կեսը, որն էլ ուղիղ տեսախցիկի տեսադաշտում է։ Հնարավոր է՝ խախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
- 7/6 տեղամասում երևում է գրանցման էլեկտրոնային սարքերի կեսը, որն էլ ուղիղ տեսախցիկի տեսադաշտում է։ Հնարավոր է՝ խախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
- 7/18 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 7/28 տեղամասում քվեարկության խցիկներից մեկն ընդհանրապես չի երևում հեռարձակվող տեսագրության մեջ։
- 7/51 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 7/59 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 8/1 տեղամասում տեսախցիկի դիտարկման տիրույթում են քվեախցիկները՝ ներսի կողմից, խախտված է գաղտնի քվեարկության իրավունքը, տեսախցիկով չի երևում քվեախցիկներից մեկը։ Նույն տեղամասում ընտրողների ցուցակները փակցված են անհասանելի տեղում։
- 8/3 տեղամասում ընտրողների ցուցակները փակցված են անհասանելի տեղում։
- 8/4 և 8/5 տեղամասերից 50 մետրից պակաս հեռավորության վրա քարոզչական նյութեր են փակցված։
- 8/6, 8/7, 8/8, 8/9, 8/10, 8/12 տեղամասերում ընտրական ցուցակները մատչելի չեն քվեարկության նախորդ օրը իրենց անունը ցուցակում փնտրել փորձող քաղաքացիների համար, դրանք փակ դարպասների հետևում են։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ