Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:22 15-09-2023

Ավինյան՝ 22,5%, Մարության՝ 14,3%, Թևանյան՝ 7,8%. «GALLUP»-ի հարցման արդյունքները

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց, թե ինչպես են քվեարկելու երևանցիները առաջիկա ավագանու ընտրություններին, ըստ հարցման արդյունքների:

Հարցումներին մասնակցել է 802 երևանցի: Հարցմանը մասնակցածների 22,5 տոկոսը քվեարկելու է ՔՊ-ի՝ Տիգրան Ավինյանի, 14,3 տոկոսը` «Ազգային առաջընթաց» կուսակցության՝ Հայկ Մարությանի օգտին, իսկ 7,8 տոկոսն ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին՝ Անդրանիկ Թևանյանին։

6,7 տոկոսն ընտրելու է «Հանրային ձայն» կուսակցությանը (Արտակ Գալստյան), 5,7 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը (Մանե Թանդիլյան), 5,2 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը (Արտակ Զեյնալյան), 3,8 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը (Դավիթ Խաժակյան), 3,6 տոկոսը «Հաղթանակ» կուսակցությանը (Վիկտոր Մնացականյան):

Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 9,9 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 11,6 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։

Հարցման մասնակիցներին հարցրել են նաև, թե որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հանդիպումներին են մասնակցել, ինչին ի պատասխան 92․3%-ը ասել է, որ ընդհանրապես չի մասնակցել այդ հանդիպումներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ