Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:58 14-09-2023

ԵՊՀ-ն կարող է կրկին հայտնվել սկանդալի կիզակետում

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ-ն կարող է կրկին հայտնվել սկանդալի կիզակետում:

Ուրեմն, ըստ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, ի նշան բողոքի` ԵՊՀ ստորաբաժանումներից մեկի բոլոր աշխատակիցները (նրանց զգալի մեծամասնությունը) պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել: Ընդ որում, տեղեկատվական աղբյուրը նշում է, որ աշխատակիցները նման քայլ պատրաստվում են կատարել ստորաբաժանման ղեկավարի դրդմամբ:

Թե ինչից է դժգոհ ստորաբաժանման ղեկավարն անհայտ է: Ոմանց կարծիքով, նախատեսվող ակցիայով վերջինս փորձելու է ճնշում գործադրել ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի նկատմամբ, անձնական բարեկեցությունն ամրապնդելու նպատակով:

Ի դեպ, անձնական բարեկեցության ամրապնդմամբ ԵՊՀ-ում շատերն են զբաղված : Օրինակ` մեկ այլ ստորաբաժանման ղեկավարը (որը նաև փաստաբան է) ԵՊՀ-ից ստանում է աշխատավարձ, սակայն զբաղված է մասնավոր փաստաբանական գործունեությամբ, օրվա զգալի մասն անցկացնելով դատարաններում: Ենթադրում եմ, որ կրկին` ի նշան բողոքի»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները