Երևան +15°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 19:16 13-09-2023

Արցախ հասած առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է բաշխել առաջիկա օրերին

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․

Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ

Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ

5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։