Արցախի նորընտիր նախագահը ԱԱԾ-ի հետ քննարկել է արտաքին ու ներքին միջավայրին առնչվող զարգացումները
copy image url

Արցախի նորընտիր նախագահը ԱԱԾ-ի հետ քննարկել է արտաքին ու ներքին միջավայրին առնչվող զարգացումները

Ներքին 1 տարի առաջ - 18:15 13-09-2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ:

Երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը: