Ներքին 2 տարի առաջ - 16:07 13-09-2023

Սևանի «Best Western» հանգստյան գոտին չեն փորձել խլել․ այն բնականոն ռեժիմով աշխատում է․ հերքում

Սևանա լճի ափերից մեկում գտնվող «Best Western» հանգստյան գոտու փոխտնօրեն Կարեն Հայրոյանը կապ է հաստատել Oragir.News-ի հետ և հերքել տեղեկությունն այն մասին, թե նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյան եղբայրները փորձում են խլել նշված հանգստյան գոտին։

Հերքում
«Նման բան տեղի չի ունեցել, չգիտեմ, թե որտեղից է այդ ինֆորմացիան։ Հյուրանոցը իր ռեժիմով, ոնց աշխատում էր, այդպես էլ աշխատում է, և ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Նշված անձինք այս տարի 1-2 անգամ ընտանիքներով եղել են մեր հանգստյան գոտում։ Ոչ մի կրակոց չի եղել, որևէ մեկին չեն հայհոյել, ոչ մի բան չի եղել։ Ապատեղեկատվություն է դա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Best Western» հանգստյան գոտու փոխտնօրեն Կարեն Հայրոյանը։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր հոդված, որ նորատուսցի քրեական հեղինակություն Ալիկ և Արա Բանդուրյան եղբայրները փորձում են սեփանակատիրոջից խլել Սևանա լճի ափերից մեկում գտնվող «Best Western» հանգստյան գոտին։ Ըստ մեր աղբյուրի՝ նորատուսցի քրեական հեղինակություն Ալիկ և Արա Բանդուրյան եղբայրները տևական ժամանակ է՝ փորձում են սեփականատիրոջից խլել Սևանա լճի ափերից մեկը: Oragir.News-ի աղբյուրի փոխանցմանբ՝ խոսքը «Best Western» լողափի մասին է, որը դեռ ամիսներ առաջ են սեփականատիրոջն առաջարկել վաճառել, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո «կինոն» սկսվել է.
«Գրեթե ամեն օր մոտ 20 հոգով գնում, հանգստացողներին լարում են: Ավտոմեքենան կայանելուց սկսած՝ սա մեր տեղն է, մինչև բարձր խոսել, նույնիսկ օդ կրակել»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ