Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:30 12-09-2023

Գերիներին հայերից լավ են պահում․ ով է լրագրողի վրա հարձակված Փաշինյանի աջակիցը

Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից Դիանա Մարտիրոսյանը երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Արաբկիր վարչական շրջանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հարձակվել էրիր մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Անի Գևորգյանի վրա, վիրավորել և սպառնալիքներ էր հնչեցրել նրա հասցեին։
Երբ լրագրողը հարցրելէր, թե նա ո՞վ է, սույն անձը սպառնալիքներ հնչեցնելով պատասխանել էր․
«Ես քո աչքը հանողն եմ, ղուրբան եղիր, որ ոտքերիս տակ չես հայտնվել»։

Իսկ թե ով է սույն անձնավորությունը, ներկայացնում ենք ընդամենը 1 դրվագով։

Փաշինյանի աջակից Դիաննա Մարտիրոսյանը հանրությանը հայտնի դարձավ իր պրոադրբեջանական հայտարարությունով։

«Գերիներին հայերից լավ են պահում։ Ջուր էլ են տալիս, հաց էլ են տալիս․․․»,- 2020 թվականի պատերազմից հետո հայտարարել էր սույն անձը։

Ահա թե ովքեր են այս իշխանության աջակիցները և ինչպիսի ջղաձգումների մեջ են ընկնում, երբ լրագորղները լուսաբանում են ճշմարտությունը։ Տվյալ պարագայում Անի Գևորգյանը լուսաբանում էր նաև քաղաքացիների դժգոհություններն ու վանկարկումները ուղղված խանություններին, ինչը ՔՊ-ականները խլեցնում էին բարձրախոսի ձայնով և վանկարկումներով։




Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո