Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:48 12-09-2023

ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Դրանց թվում են.

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը,

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Իրավանորմատիվային ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիի մուծումների եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հանցավոր ճանապարհով եւ ահաբեկչության ֆինանսավորմամբ ստացված եկամուտների լեգալացման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ կից օրենքում ուղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Ազգային ժողովի կանոնակարգում (սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Շուկայի վերահսկման մասին» օրինագիծը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ մցնելու մասին օրինագիծը,

Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Սննդամթերքների անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Մոլախաղերի, ինտերնետ տոտալիզատորների եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ կից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Խորհրդարանականները նաեւ վավերացրել են մի շարք համաձայնագրեր։ Այդ թվում.

«Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի«Մահապատժի չեղարկման մասին բոլոր դեպքերում» N13 արձանագրությունը,

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան