Ուղիղ եթեր
Ինչպես Եղիշե Չարենցը բանաստեղծություն նվիրեց հայտնի ծաղկավաճառ Կարաբալային
copy image url

Ինչպես Եղիշե Չարենցը բանաստեղծություն նվիրեց հայտնի ծաղկավաճառ Կարաբալային

Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 11-09-2023
Վստահաբար բոլոր երևանցիները ճանաչում են 1920-ականներին մայրաքաղաքի փողոցներում ժպիտ ու ուրախություն պարգևող Կարաբալային՝ Ստեփան Հարությունյանին։

Կարաբալա թուրքերենում նշանակում է սև տղա։ Բայց տղան ո՛չ սև էր, ո՛չ էլ թուրք: Երևանցի հայտնի ծաղկավաճառը բարձրահասակ էր, նիհար, քայլում էր մի տեսակ կռացած, ձախ ձեռքին պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջով առաջ էր պարզում այն մի հատիկ վարդը, որ կարող էր նաև չվաճառվել, այլ պարզապես իբրև նվեր տրվել որևէ գեղեցիկ օրիորդի, բարեհամբույր կնոջ, ծանոթի, որն այդ պահին կշահեր Կարաբալայի համակրանքը՝ փորձելով վերջիններիս կյանքը փոքր-ինչ գունազավորել։



Պատմում են, որ Կարաբալան վախճանվել է հենց փողոցում. ձմռան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրա: Նրա գերեզմանի տեղը նույնիսկ հարազատները չգիտեն: Մահվան տարեթիվը նույնպես անհայտ է, սակայն նա դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը։

Պատմում են, թե Կարաբալան հրապուրված էր հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանով: Այդ գեղեցիկ կինը, որ շատերի սրտերն էր գրավել, Կարաբալայի կուռքն էր ու նաև նրա մեծ դժբախտության պատճառը: Ամեն առավոտ Աստաֆյան փողոցով Արուսն աշխատանքի էր գնում և յուրաքանչյուր անգամ վարդերի գեղեցիկ փունջ էր ստանում իր երկրպագուից:

1926 թվականին էր, մի թուրք տղա անընդհատ հետապնդում է Արուս Ոսկանյանին, խանդից կուրացած ծաղկավաճառը փորձեց նրան մի լավ դաս տալ: Բայց թուրքն ինքը գրպանից դուրս բերեց դանակն ու հարձակվեց իրեն սաստողի վրա: Արդյունքում ճարպիկ Կարաբալան խույս տվեց նրանից և դանակահարեց հարձակվողին: Նրան ձերբակալեցին են և տարան Երևանի Ուղղիչ տուն: Հենց նույն օրերին էլ Ուղղիչ տան բնակիչ է դառնում նաև բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով զարմանալի զուգադիպությամբ նույնպես ճաղերի հետևում էր հայտնվել անպատասխան սիրո պատճառով: Բանտում գրած «Ծաղկավաճառը» բանաստեղծությունը Ե.Չարենցը նվիրել է Կարաբալային.



Հագնում էր նա մեկ մակինթոշ,
Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս,
Չգիտեիր` արտի՞ստ է նա,
Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։

Բայց բանտը նաև երկուսի անդավաճան բարեկամության սկիզբը դարձավ: Ասում են՝ Չարենցի կնոջ՝ Արփենիկի ու Արուս Ոսկանյանի մահից հետո նրանց գերեզմանին ամեն օր կարմիր վարդեր էին դրված լինում, իսկ քաղաքում նման ծաղիկներ միայն մի մարդ ուներ…



Պատմում են նաև, որ եղել են մարդիկ, ովքեր ականատես են եղել, թե ինչպես է Կարաբալան ուտելիք է տարել բանտարկված Չարենցին, գաղտնաբար իր զամբյուղի ծաղիկների տակ թաքցրել ու դուրս հանել հանճարեղ բանաստեղծի ձեռագրերը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին