Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:48 11-09-2023

Ալմաթիի հռչակագիրը դեմոնիզացնելը շատ վտանգավոր է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը՝ հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանին։

Խոսելով Ալմաթիի հռչակագրի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այն ստորագրվել է 1991 թ․ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրների կողմից՝ բացի մերձբալթյան երկրները, և այդ հռչակագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 1992 թ․ փետրվարին։

«Ալմաթիի հռչակագրին հղում անելը, փորձ անել ներկայացնել որպես որևէ նոր գործոն կամ նոր հանգամանք, որը վատթարացրել է Հայաստանի կամ ԼՂ-ի իրավիճակը, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև Ալմաթիի հռչակագիրը այս ընթացքում՝ 1991-92 թ․-ից, եղել է և շարունակում է մնալ Հայաստանի օրենսդրության անբաժանելի մասը, այսինք՝ մենք հղում ենք արել մեր օրենսդրությանը, և դա համարել արտառեց մի բան, առնվազն ճիշտ չէ։ Ավելին, մեր գործողությունները, նաև հետագա՝ մայիսի 14-ին տարածքների նշումով փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին պայմանավորվածությունը որևէ կերպ չի հակասում Հայաստանի՝ 1991 թ․ Ալմաթիի հռչակագրի ստորագրման պահին վարած քաղաքականությանը»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց, որ ընդդիմադիրները հաճախ քննադատում են իրենց, թե ինչու հղում չի արվում Ալմաթիի հռչակագրի ընդունման ժամանակ Հայաստանի խորհրդարանի արած վերապահումներին, այնինչ այդ վերապահումները հրապարակային են։

«Ալմաթիի հռչակագիրը դեմոնիզացնելը շատ վտանգավոր է, որովեհտև դե յուրե և ինչ-որ տեղ նաև դե ֆակտո ՀՀ-ն և հետխորհրդային մյուս հանրապետությունները անկախություն ստացել են նաև Ալմաթիի հռչակագրով»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը