copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:30 11-09-2023

Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել է դաշտում. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Խ.-ն և ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Ա.-ն տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Մարտին Խ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում
13:50 Տատուներով ֆեյք «դպիրը» հիմա էլ ԱԺ-ում է պատգամավորի օգնական է
12:30 Սևակ Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ
08:38 Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. Ժողովուրդ
12:08 «ՀայաՔվե»-ն ներկայացնում է Վաղարշապատի ընտրախախտումների ամփոփ զեկույցը. ՈւՂԻՂ