Ներքին 2 տարի առաջ - 17:37 10-09-2023

Տղամարդը «Հաղթանակ» կամրջից սպառնում էր ցած նետվել, եթե Լաչինի միջանցքը չբացվի․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանը նրան համոզում էին, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին ու ասում էին, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, ամենից ճիշտ տարբերակը վտանգավոր եզրագծից դուրս գա և միասին լուծեն իր խնդիրը, սակայն տղամարդը ասում էր, որ, եթե բոլոր հարցերը Հայաստանում լուծվում է, բացի Լաչինի միջանցքը բացելու խնդիրը, ապա եթե Լաչինի միջանցքը չբացվի, ինքը ցած է նետվում։

Ի վերջո, հաջողվեց այդ քաղաքացուն համոզել և նա վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանում և Արարատի մարզում 30-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած, Արարատի մարզի բնակիչ Խաժակն է։

Այս անգամ նրան մի կերպ են ճանաչել, քանի որ եղել է գլխարկով և սափրված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան