Երևան +12°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:10 09-09-2023

Անգամ խորհրդային տարիներին բռնակալ չի եղել. Փաշինյանը ներկա էր Դեմիրճյանի արձանի բացմանը

Անգամ խորհրդային տարիներին Կարեն Դեմիրճյանը բռնակալ չի եղել, հենց նաև դա էր նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը։ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ անկախությունից հետո մենք շատ ավելի քիչ բան ենք ստեղծել Հայաստանում, քան` եղել է անկախությունից առաջ Կարեն Դեմիրճյանի օրոք։ Նրա խոսքով՝ սա պրոբլեմ է, ու մենք պետք է հասկանանք դրա խորը պատճառները։ Փաշինյանը նշեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` իրենք այսօր կարողանում են Հայաստանում մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ անել:

«Շատերը չեն հավատում, բայց դա շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է` Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումն է»,- նշեց Փաշինյանը:

Նա իր ելույթում անդրադարձավ նաև 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններին, երբ ՀՀ խորհրդարանում սպանվեց 8 մարդ, այդ թվում` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը։

«Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որ կրակել է Կարեն Դեմիրճյանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ այս հողի վրա քայլող, այս ջուրը խմած կամ, ավելի ճիշտ, դրանից սնուցված որևէ մեկը կարող էր մտքովն անցկացնել Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի սպանությունը կազմակերպել»,- հայտարարեց նա։
Ըստ նրա` դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, այլ հանցագործություն էր ՀՀ-ի նկատմամբ։
Նա ավելացրեց, որ այսօր շատ հին գործեր են սկսել վերանայել և արդյունքում տեսնում են, որ պետական ամենաբարձր մակարդակով շատ ապացույցներ են կեղծվել։

«Շատ մեծ պատիվ կբերի ՀՀ իրավապահ համակարգին այն, եթե մենք կարողանանք հայ ժողովրդին կարողանանք տալ ուղիղ պատասխաններ` ինչու և ինչպես դա տեղի ունեցավ, ովքեր են դրա մեղավորները»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին