Ներքին 2 տարի առաջ - 12:14 09-09-2023

Սամվել Բաբայանի աջակիցները հավաքվում են Արցախի Ազգային ժողովի մոտ 

Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է։ Սավել Բաբայանի աջակիցներն այս պահին հավաքվում են Ազգային ժողովի մոտ։

Այսօր Արցախի խորհրդարանը նախագահ է ընտրելու։

Հիշեցենք, որ նախագահի ընտրության համար Սամվել Բաբայանի թեկնածությունը մերժվել էր՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով։

Բաբայանն իր աջակիիցներին կոչ էր արել հավաքվել Ազգային Ժողովի մոտ։